Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:29

Գլխավոր լուրերը հուլիսի 28-ի առավոտյան

Գլխավոր լուրերը հուլիսի 28-ի առավոտյան
  • Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց՝ https://bit.ly/2X2jg4t
  • Հուլիսի 27-ին՝ ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը՝ https://bit.ly/307XhLn,   քրեական գործ է հարուցվել զոհված զինծառայողի դեպքի առթիվ՝ https://bit.ly/30S3l9Z
  • Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և ընդգծել հակամարտության դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ https://bit.ly/2BEJB0U
  • «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվել է շուրջ 313 մլն ՀՀ դրամի նվիրաբերություն՝ https://bit.ly/3jLqDXs
  • Գագրայի հայկական եկեղեցում խաղաղ ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն հայ ժողովրդի՝ ընդդեմ Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի սադրանքի և ՌԴ-ում ադրբեջանական ահաբեկչության՝ https://bit.ly/3hMhhJ9
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37390-ի՝ https://bit.ly/2BF9eia, կորոնավիրուսից մահվան ևս 6 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 711-ի՝ https://bit.ly/3f7Bgk2
  • Պատգամավոր Հայկ Սարգսյանը տուգանվել է դիմակ չկրելու համար՝ https://bit.ly/2X5Xc94
  • Գերմանիայում Հայաստանի դեսպանը կոչ է արել չտրվել որևէ սադրանքի՝ https://bit.ly/3038Sv8
  • Մոսկվայի դատարանները հայերի և ադրբեջանցիների միջև առաջացած կոնֆլիկտներին մասնակցելու համար 10 մարդու են ձերբակալել՝ https://bit.ly/3hNJr6V
  • Հայաստանին զենք վաճառելու տվյալների հետ կապված Հորդանանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ https://bit.ly/30ZvSum
  • Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին՝ https://bit.ly/2P3gabW
  • Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հուլիսի 27-ին կրկին հավաքվել են ԿԳՄՍ նախարարության մոտ՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան: Վերջիններս պահանջում էին հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ https://bit.ly/3f8AYcB
  • Համահայկական հիմնադրամը 695244 դոլար է ուղղել առողջապահության ոլորտին՝ https://bit.ly/2BzHHhV
  • Հայաստանը ևս 5 տարի կմնա Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն՝ https://bit.ly/2P3guaE
  • Օգոստոսի 1-ից Երևանում կենսաթոշակի, նպաստի, սոցիալական ծրագրերով վճարների դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով՝ https://bit.ly/3g6cJx9
  • Բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին, 1,5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ իննսունն արդեն ստացել են վկայագրեր՝ https://bit.ly/30T2LZl
  • Հարսնաքարի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնության գործով հետախուզվողներից է հայտնաբերվել՝ https://bit.ly/2X2I8c4
  • Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները՝ https://bit.ly/2BABKBo
  • Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն՝ https://bit.ly/2DcG4r7
  • ՀՀ պաշտպանության նախարարությունն ուշադիր կհետևի Ադրբեջանում անցկացվելիք ադրբեջանա-թուրքական համատեղ լայնամասշտաբ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժություններին։ Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ https://bit.ly/32ZPXDl

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+