- Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց՝ https://bit.ly/3f3GOM
- Հայ մասնագետները Տավուշում վնասազերծել են չպայթած ադրբեջանական արկ՝ https://bit.ly/302cWM3
- ՌԴ-ում ՀՀ դեսպանը հորդորել է հայերին՝ չպատասխանել աշխարհաքաղաքական սադրանքներին՝ https://bit.ly/32XapEP
- Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև բախումների 9 մասնակիցների՝ https://bit.ly/30Ps2DJ
- Ռուսաստանի տարածքում ադրբեջանցիների հակահայկական սադրանքները ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ, շաբաթ օրը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ https://bit.ly/2D5VEor
- Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները՝ https://bit.ly/2P0U75v
- ՌԴ ոստիկանությունը խնդրել է ձերբակալել Ադրբեջանի երեք քաղաքացիների, որոնք Մարյինոյի շրջանում կռվի են բռնվել Հայաստանի քաղաքացիների հետ՝ https://bit.ly/30VYLYm
- РЕСО ապահովագրական խմբի համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը դիմել է ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը՝ https://bit.ly/39xk06I
- ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները հուլիսի 26-ին Նյու Յորքում բողոքի ակցիա են անցկացրել՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի առաքելության դիմաց՝ https://bit.ly/2CQ30MT
- Մարտի 1-ի գործով դատապարտվածները դեմ են ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը՝ https://bit.ly/3f5sXFj
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 321 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37,317-ի՝ https://bit.ly/2Ek2W8t, կորոնավիրուսից մահվան ևս 8 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 700-ի՝ https://bit.ly/2CQaLCy
- Արցախում քաղաքացի է մահացել, որը վարակված է եղել կորոնավիրուսով՝ https://bit.ly/3hFvtUA
- Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 100 ռուսաստանցի է վերադարձել հայրենիք՝ https://bit.ly/3jBPf4W
- Միքայել Մինասյանը Ռուսաստանի հայ համայնքին ինքնակազմակերպման կոչ է արել՝ https://bit.ly/302AKj5
- Բագրատաշենի սահմանային անցակետում տասնյակ կիլոգրամներով մաքսանենգ դեղամիջոցներ են հայտնաբերվել՝ https://bit.ly/30Oy3k9
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







