Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Ռուսաստանի Դաշնության համար շատ զգայուն է անվանել, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
«Մեզ համար շատ զգայուն է իրավիճակը հայ- ադրբեջանական սահմանին»,-հայտարարել Է նախագահը ուրբաթ օրը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ խորհրդակցության ժամանակ «քննարկվել են Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, գլխավորապես այդ հանրապետությունների սահմանին շարունակվող սրացման լույսի ներքո»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







