Ուկրաինայի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող հանրային սննդի հաստատությունների հրկիզման փորձերը, հաղորդում է AAnalitikaUA.net-ը: Միության հայտարարության մեջ նշվում է.
«Մենք համարում ենք՝ այն սրճարանի հրկիզումները, որոնց տերերը համայնքի ներկայացուցիչներ են, որպես համայնքը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձ։ Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում պահպանել օրենքը և չներգրավել համայնքը քաղաքական գործընթացներում։ Կազմակերպության ղեկավարությունը մշտական կապի մեջ է իրավապահ կառույցների հետ և ակնկալում է առկա դեպքերի օպերատիվ հետաքննություն»: Պարբերականի համաձայն՝ հայտնի է Կիևի տարբեր շրջաններում հրկիզման փորձի երկու դեպքի մասին։ Ըստ առկա տեղեկատվության՝ զոհեր չկան, hրդեհի հետևանքով տուժել են հաստատությունների առանձին հատվածներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







