Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:48

Գլխավոր լուրերը հուլիսի 24-ի առավոտյան

Գլխավոր լուրերը հուլիսի 24-ի առավոտյան
  • Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց՝ https://bit.ly/2WOsa5a
  • Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը՝ https://bit.ly/3hwIkIC
  • Հ1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ թե՛ հարձակողական ԱԹՍ-ները, թե՛ պաշտպանողական ՀՕՊ միջոցներն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարեցին՝ https://bit.ly/39n5I8x
  • Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքների ուղղությամբ։ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն ետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ․ ադրբեջանական կողմը կրել է էական կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է։ Այս մասին հուլիսի 23-ին՝ կառավարության նիստի մեկնարկին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ https://bit.ly/30AvRwo
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Երևանի մոտեցումները ԼՂ հակամարտության և տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ՝ https://bit.ly/30Awsy8
  • Տավուշի մարզի հրետակոծված համայքները վերականգնելու համար կառավարությունը կհատկացնի 25 մլն դրամ՝ https://bit.ly/3f068CS
  • Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը՝ https://bit.ly/39owCg3
  • Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ https://bit.ly/2CAcqfz
  • «Բարգավաճ Հայաստանը» տեղեկացված չի եղել Սերգեյ Բագրատյանի մտադրության մասին․ Տոնոյան՝ https://bit.ly/2CLlq1l
  • «Твой дом» ցանցի առևտրային կենտրոններից անհետացել են հայկական արտադրության ապրանքները: Այս մասին РБК-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ https://bit.ly/2WQALnX
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 469 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36162-ի՝ https://bit.ly/3eVn0KY,Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 10 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 688-ի՝ https://bit.ly/2CJzBUr
  • Եվրոպական դատարանը 22.07.2020 թ. բավարարել է Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը՝ https://bit.ly/2ZSX8uZ
  • ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը չի ընդգրկելԿոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի հատկացումների օրենքում փոփոխություն մցնելու նախագիծը, որը փորձում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները՝ https://bit.ly/3jzm6qZ
  • Իսպանացի սենատորը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ՝ https://bit.ly/3fXEgRh
  • Հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում հերթական հակահայկական հայտարարությունն է ընդունվել՝ https://bit.ly/2BrLU7t
  • ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, կոչ արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության տրամադրումը՝ https://bit.ly/30LCyfe
  • Սերգեյ Լավրովը հանդիպել է ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ՝ https://bit.ly/3jEoQnk

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+