Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Գլխավոր լուրերը հուլիսի 22-ի առավոտյան

Գլխավոր լուրերը հուլիսի 22-ի առավոտյան
  • Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Խոսնակը նշել է, որ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց` https://bit.ly/32IScus
  • Գիշերը «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի՝ https://bit.ly/2ZPThii
  • Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում՝ https://bit.ly/3fKW95D
  • ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաավիացիոն համալսարանում ներկայացվել են վերջին օրերին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները՝ https://bit.ly/2WIKCfH, Armenia Today-ը պատրաստել է տեսանյութ ներկայացված միջոցառումներից՝ https://bit.ly/30z6v2f
  • ՀՀ պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում՝ https://bit.ly/32LRMDF
  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վերջին 4 օրում փոխանցվել է ավելի քան 160 մլն դրամ՝ https://bit.ly/2WJGITG
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35254-ի՝ https://bit.ly/2ZN2tE0, Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 12 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 662-ի՝ https://bit.ly/3jmZ7zz
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի ուղղումը, որը կոչ է անում ուժեղացնել Կոնգրեսի վերահսկողությունը Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության ծրագրի նկատմամբ՝ https://bit.ly/32HJ0Xl
  • Հուլիսի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային նախաճաշը Մոսկվայում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեսպաններ Փոլադ Բյուլբյուլ օղլիի և Վարդան Տողանյանի հետ՝ https://bit.ly/39fnaMa
  • Սիրիայի խորհրդարանում երեք հայ պատգամավոր է ընտրվել՝ https://bit.ly/2E8Kdg7
  • 2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով՝ https://bit.ly/3hpIwZU
  • Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հանդես է եկել Հայաստանին աջակցող հայտարարությամբ: Նա կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի հասցեին հնչեցվող սպառնալիքներից՝ https://bit.ly/2ORgpqd

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+