ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը:
Այս մասին ֆեյբուքյան իր էջով տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Նա հավելել է, որ կողմերն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ ծավալած պայքարի ուղղությամբ երկու երկրների փորձին, ինչպես նաև մտքեր փոխանակել տնտեսական համագործակցության վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







