Իրանի ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան Իրանի հարավ-արեւմուտքի Բեխբեխան քաղաքում: Այդ մասին փոխանցում է ՌԻԱ նովոստին:
Ըստ նրա ՝ «Բեխբեխանի ոչ մեծ թվով բնակիչներ կոչից հետո» հուլիսի 16-ի երեկոյան հավաքվել էին քաղաքի հրապարակներից մեկում, որպեսզի բողոք հայտնեն երկրում ստեղծված տնտեսական իրադրության առնչությամբ:
«Սկզբում ոստիկանությունը փորձել է մարդկանց համոզել ցրվել, սակայն նրանք դա չեն արել՝ սկսելով բացականչել դավադիր կարգախոսներ, ուստի այդ պատճառով էլ ոստիկանությունն ինքն է նրանց ցրել»,-Ազիզին հայտնել Է IRNA գործակալությանը:
Նա հավելել է, որ ամեն բան ավարտվել է առանց նյութական վնասի եւ առանց տուժածների, իսկ ներկայում քաղաքում հանգիստ է: Այդուհանդերձ, ինտերնետի խափանումների մասին հաղորդագրություններ են հայտնվում երկրի հարավարեւմտյան մասում, որտեղ գտնվում է Բեխբեխան քաղաքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







