Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:41

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Ազգային ժողովն այդպես էլ չքննարկեց դեռևս կառավարության նախորդ նիտում հուլիսի 9-ին ընդունված և հրատապ համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այդ նախագծով պետք է սահմանվեր, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ այս նախագծի վերաբերյալ բուռն քննարկում է եղել, և պատգամավորներն անգամ սադրանք են որակել նման նախագիծ ներկայացնելը, որը կարող է տուգանք ենթադրել բժիշկների համար:

Թերթի տեղեկություններով՝ հատկապես դեմ է արտահայտվել պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ լինելով բժիշկների որդի: Սակայն, բացի Գևորգյանից, դեմ են եղել նաև խմբակցության այն թևերը, որոնք առողջապահական ոլորտից են: Որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին:

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը հանձնելու մասին աղմկահարույց նախագծի վերաբերյալ իշխանությունում կրկին բանակների են բաժանվել։

ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է ներքին քննարկումների ժամանակ այնպիսի ջախջախիչ փաստարկներ ներկայացրել, որ նախագծի գլխադասային հանձնաժողով է նշանակվել ոչ թե առողջապահության հարցերով ԱԺ հանձնաժողովը, այլ՝ պետաիրավականը։ «Իմ քայլում», սակայն, վստահ են, որ անպարտելի Արսեն Թորոսյանի առաջ այս հարցում էլ կանաչ լույս կվառվի, և մոտ ապագայում նախագիծը կբերվի օրակարգ ու կընդունվի:

3․ «Փաստ» թերթը գրում է, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը: Որպես պատճառ նշվում է այն, որ Վանեցյանը դժվարանում է մարդիկ գտնել՝ կուսակցությունում ներգրավելու համար…

«Փաստ» թերթը, սակայն, տեղեկացավ, որ այս պահի պասիվության պատճառը բոլորովին այլ է:

Թերթի զրուցակիցը նշել է, որ սկզբից կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, այնուհետ՝ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ կորոնավիրուսով հիվանդանալը, այժմ էլ՝ լարված իրավիճակը սահմանին ստիպում են առավել պասիվ քայլերի գնալ և ժամանակավոր դադարներ վերցնել… Ֆորսմաժորային իրավիճակից հետո դուք կտեսնեք, թե իրականում որքան մեծ է կուսակցությանն անդամագրվել ցանկացողների թիվը։

4․ «Իրավունք»շ թերթը գրում է, որ մինչ սահմանին լարված իրավիճակ է, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, առիթից օգտվելով, շարունակում է հրապարակել առարկայական ծրագրերի կրթական չափորոշիչները:

Դեռ «Հայ եկեղեցու պատ­մություն» առարկան դպրոցական ծրագ­րից դուրս մղելո որոշումից հետո` հիմա էլ հերթը հա­սել է «Ես և շրջակա աշխարհը» առար­կայական ծրագրում «ականներ» տեղադրելուն:

Մասնագետների գնահատմամբ` ծրագրի բովանդակությունը բա­վական խնդրահարույց է, որոշ առումով նաև վտանգավոր առողջ սերունդ կրթելու համար:

5․«Իրատես» թերթը գրում է, որ պետական և մասնավոր հիվանդանոցների` նախարարի ենթակայության տակ հայտնվելու առաջարկը բժիշկներին և հիվանդանոցների ղե­կավարներին վերջնականապես հունից հանել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+