Ռուսաստանի Դաշնությունը կանի հնարավորը, որպեսզի կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք ամեն հնարավորը և ցույց կտանք ռուսական դիվանագիտության լավագույն որակները, որպեսզի ոչ միայն առկա սահմանային հակամարտությունը, այլև մեր եղբայրական երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորվեն: Ռուսաստանն ունի նման հնարավորություններ, մենք բազմիցս դրանցից օգտվել ենք: Ես վստահ եմ, որ մեր հնարավորությունները կօգտագործվեն»,- ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







