Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:31

Գրիգորյանը խորհրդարանին կոչ արեց դեմ քվեարկել իր ներկայացրած բարեփոխումների ընդունմանը

Գրիգորյանը խորհրդարանին կոչ արեց դեմ քվեարկել իր ներկայացրած բարեփոխումների ընդունմանը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով գրավոր քվեարկության իրավունք է տալիս համավարակի հիմքով մեկուսացման կամ ինքնամեկուսացման ցուցում ունեցող պատգամավորներին: Ինչպես ներկայացրել է հեղինակ Վահագն Հովակիմյանը, հաշվի են առնվել որոշ առաջարկություններ և ըստ այնմ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել փոփոխություններ:

««Ժամանակավոր անաշխատունակության հետևանքով» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակի հիմքով ինքնամեկուսացած ու մեկուսացած պատգամավորներին» բառերով: Այլ կերպ ասած, գրավոր քվեարկության գործիքը կիրառվելու է բացառապես համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ իրավիճակի հիմքով ինքնամեկուսացած ու մեկուսացած պատգամավորների կողմից, եթե նախկինում միայն առողջական խնդիրների հետևանքով աշխատանքի չգալու դեպքում էր, ապա այժմ միայն մեկուսացած ու ինքնամեկուսացած պատգամավորների»,-ասել է Հովակիմյանը։

Նա նշել է, որ օրենքի փոփոխությունը կիրառելի է և՛ հանձնաժողովների, և՛ խորհրդի, և՛ լիագումար նիստերի դեպքում:

«ԱԺ կանոնակարգ» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխությունների փաթեթի հեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքի խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն իր հերթին խորհրդարանին կոչ է արել դեմ քվեարկել իր ներկայացրած բարեփոխումների ընդունմանը՝ այն առաջին ընթերցման ռեժիմով վերադարձնելու համար:

Նա նշել է, որ այսօր գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ փոփոխությունների քննարկման ընթացքում բազմաթիվ առաջարկություններ և դիտողություններ են հնչել: Հաշվի առնելով առաջարկությունների քանակը, ինչպես նաև այն փաստը, որ խոսքը սահմանադրական օրենքի փոփոխությունների մասին է, փոփոխությունների հեղինակը որոշել է չշտապել դրանք ընդունելու հարցում՝ խորհրդարանին կոչ անելով դեմ քվեարկել դրանց ընդունմանը: Դա թույլ կտա վերադարձնել փոփոխությունները առաջին ընթերցման ռեժիմում, մանրամասն քննարկել բոլոր առաջարկները։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը օրենսդրական փոփոխությունների առաջարկ է ներկայացրել: Գործող կարգավորման պայմաններում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ խմբակցություններին՝ կոնսենսուսի սկզբունքով։ Նախագծով առաջարկվում է հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն:  Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+