ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, որ եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ նշելով, որ եզդիները պատրաստ են մեկնելու սահման և աջակցելու մեր զինվորներին:
«Վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունները հայկական կողմից արժանանում են արժանագույն պատասխանի: Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները»,- նշեց նա։
Բաքոյանը կոչ արեց նաև օտար երկրներում ապրող եզդիներին նույնպես զորավիգ լինել հայ ժողովրդին՝ պատրաստ պայքարելու նաև դիվանագիտական ճակատում:
ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ռուստամ Բաքոյանի խոսքին, ավելացրեց, որ առաջին անգամ չէ, որ եզդի ժողովուրդն անվերապահորեն հայ ժողովրդի հետ է. «Գիտեք, մեր եղբայրական զգացմունքները միմյանց նկատմամբ մեկ անգամ չէ, որ փորձություն են բռնել»,- ընդգծեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






