«Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնի տեսակապի ժամանակ դժգոհել էր Ադրբեջանի արտաքին քաղաքականությունից և ընդգծել էր, որ գոհ չէ միջխորհրդարանական կազմակերպություններում ադրբեջանցի պատգամավորների ու երկրի ներկայացուցիչների գործունեությունից և դրանց արդյունքներից։ Այս գնահատականը ոչ այն ինչ է, քան բարձր գնահատական ՀՀ ԱԳՆ և խորհրդարանական դիվանագիտության վերջին օրերի փայլուն և արդյունավետ աշխատանքին»։ Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա նշեց, որ բոլոր ճակատներում մեծ ծավալի աշխատանք է կատարվում։
Հայրապետյանն իր անունից ընդգծեց, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը, համայքները, հայ եկեղեցին, Հայ դատի հանձնախումբը միահամուռ կերպով աջակցել են թե՛ իրեն, թե՛ բոլոր պատգամավորներն։ Նա շնորհակալություն հայտնեց բոլորին բարդ ժամանակաշրջանում համախմբման համար։
«Արդյունքները տեսանելի են, լավագույն վկայությունը Ադրբեջանի նախագահի հայտարարությունն էր»,- ևս մեկ անգամ ընդգծեց պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






