Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:15

ՀՀ-ն առաջին իսկ պահից ակտիվ աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ․ Թորոսյան

Յուրաքանչյուր երկիր գլոբալ ու տարածաշրջանային մակարդակով իր շահերն ունի, առաջնորդվում է իր շահերով, մենք պետք է մեր խնդիրները լուծենք, անկախ նրանից, թե ինչպիսի միջազգային արձագանքներ կան: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքին:

Թորոսյանի խոսքով՝ միջազգային արձագանքները եղել են կա՛մ չեզոք, կա՛մ հօգուտ Հայաստանի՝ բացառությամբ երկու դեպքի, երբ Թուրքիան էր, որը խիստ կողմնակալ դիրքորոշում է արտահայտել, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան իրավունք չունի ներգրավվելու ԵԱՀԿ շրջանակներում արցախյան հակամարտության լուծման գործընթացի մեջ, որովհետև խիստ ադրբեջանամետ դիրքորոշում ունի։

«Ունենք Ուկրաինայի տարբերակը, որի հայտարարությունը, մեղմ ասած, չէր բխում Արցախի խնդրի լուծման տրամաբանական ոգուց: Մնացած բոլոր դեպքերում և՛ միջազգային կառույցների, և՛ առանձին պառլամենտների, և՛ առանձին պառլամենտականների՝ ի դեմս և՛ ԱՄՆ-ի, և ՛Իտալիայի, ինչպես նաև ունենք օրինակներ շատ երկրներից, որոնց հայտարարությունները կա՛մ եղել են չեզոք, կամ՛ եղել են արդարության ոգուն համապատասխան՝ Հայաստանի օգտին»,- նշեց նա:

Թորոսյանը ընդգծեց, որ ՀՀ-ն առաջին իսկ պահից ակտիվ աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ:

«ԱԳՆ մակարդակով, այլ օղակների մակարդակով ակտիվորեն աշխատանք է տարվել և՛ ԵԱՀԿ-ի, և՛ Մինսկի խմբի համանախագահ երկրների, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՄԱԿ-ի, և՛ այլ կառույցների հետ կապված: Արձագանքներն էլ չեն ուշացել, մենք մեր դիրքորոշումը և մեր կողմից ներկայացված ազնիվ և արդար տեսակետները ներկայացրել ենք հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի հետ կապված, աշխարհն այսօր այդ մասին հստակ տեղեկացված է»,- հայտարարեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+