Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:13

Ես չեմ համարում սա լավ լուծում, այդուհանդերձ համարում եմ լուծում. Միրզոյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը առաջարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մեխանիզմում անել փոփոխություն և այսպես կոչված մրցութային հանձնաժողովում այդ խմբի անդամ առաջարկելու իրավունքը փոխանցել կոնսենսուսով Ազգային ժողովի ֆրակցիաներից ԱԺ նախագահին, որովհետև որոշակի ժամկետում այս մեխանիզմը ձախողվել է և չի աշխատել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝  անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին:

«Ասել թե ես խորապես անտարբեր եմ այս առաջարկությամբ ինձ վերապահվելիք գործառույթին, կնշանակի ոչիրնչ չասել։ Ես պետք է անթաքույց ասեմ, որ իմ վերաբերմունքը շատ բացասական է։ Ես չեմ համարում սա շատ լավ լուծում, բայց համարում եմ լուծում, որովհետև մինչ այս մենք չունեինք լուծում։ Կարող եմ ավելի անկեղծ ասել՝ ես ընդհանրապես դեմ եմ մրցութային հանձնաժողովի գաղափարին»,-նշեց Միրզոյանը՝ հիշեցնելով, որ անձամբ է հեղինակել է օրենսդրական փաթեթ մրցութային հանձնաժողովների վերացման համար, քանի որ այն համարել է անիմաստ օղակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման պրոցեսում։

«Հիմա՝ աբսուրդը: ԱԺ-ը կամ ԱԺ նախագահը առաջարկելու է թեկնածու մի խմբում, որտեղ հավաքվելու ու առաջարկելու են թեկնածու, որը հետ է գալու ԱԺ՝ քվեարկելու: Կներեք, իմ կարծիքով՝ սա ժամանակի վատնում է»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ չի դադարում զարմանալուց պատգամավորների մոտեցումներից, որովհետև ժամանակին նրանք նշում էին, որ հնարավոր չէ՝ ֆրակցիաները կոնսենսուսով թեկնածու տան, իսկ հիմա պնդում են հակառակը։ Միրզոյանը նշեց, որ միայն ուրախ կլինի, եթե ֆրակցիաները կարողանան առավել լավ լուծում առաջարկել։

Հիշեցնենք,«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը օրենսդրական փոփոխությունների առաջարկ է ներկայացրել: Գործող կարգավորման պայմաններում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ խմբակցություններին՝ կոնսենսուսի սկզբունքով։

Նախագծով առաջարկվում է հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն:  Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+