Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:21

Ալիևը դարձել է իր քարոզած հակահայկականության գերին․ Հայրապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը խորհրդարանում անդրադարձավ երեկ Բաքվում տեղի ունեցած իրադարձություններին։

«Գիշերը Բաքվում տեղի ունեցած ցույցը, որը պաշտոնապես ներկայացվեց ի աջակցություն բանակի, ուղեկցվում էր հակահայկական հստակ ելույթներով: Մասնավորապես հնչում էին «Մահ հայերին», «Ղարաբաղը մերն է» և այլ հակահայկական կոչեր: Կարանտինային խիստ պայմաններում այս ցույցը չէր իրականանա, եթե չլիներ իշխանությունների ոչ միայն ակնհայտ թողտվությունը, այլև ցանկությունը: Իմ խորին համոզմամբ՝ սա արտաքին քարոզչական շղարշ էր՝ ցույց տալու համար, որ ժողովուրդը պատերազմ է ուզում»,- նշեց պատգամավորը:

Ըստ Հայրապետյանի՝ Ադրբեջանի բռնապետը՝ իր բոլոր ելույթներով ու գործողություններով, նպաստել է, որ Ադրբեջանում համախմբման գլխավոր գործիքը լինի հակահայկականությունը:

«Ալիևը դարձել է իր քարոզած հակահայկականության գերին, որովհետև հաշված ժամերի ընթացքում ցույցը սկսեց ստանալ որոշակի հակաիշխանական էլեմենտներ, սկսեցին պահանջել հրաժարականներ՝ գլխավոր շտաբի պետի և այլն: Այնուհետև ցուցարարները մտան խորհրդարանի շենք, և Բաքվում հասկացան, որ այս ամենը ստանում է հակաիշխանական բնույթ ու կարող է իրենց համար ճակատագրական հետևանքներ ունենալ»,- նշեց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ հետևելով ցույցերին՝ հերթական անգամ համոզվել է, որ այդ երկրում հակահայկականությունը խորքային բնույթ ունի, մեր դեմ ուղղված ատելությունը իրենց համար միավորման գործիք է, իսկ մենք մեզ համար տարածաշրջանում ֆիզիկական գոյության խնդիր ենք լուծում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+