ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ hուլիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
Խորհուրդը որոշել է համաձայնություն տալ հուլիսի 15-ին՝ ժամը 11:30-ին, նախաձեռնողի սահմանած ժամկետում և օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 14 հարց, այդ թվում՝ ՀՀ ԿԲ անդամի ընտրություններ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխությունների, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






