Սիրիայում ձերբակալել են ռուսական ռազմական օբյեկտների մասին տեղեկություններ հավաքած գրոհայիններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մագավիր Աս-Սաուրա» ծայրահեղական կազմակերպության երեք զինյալները մտնում էին զինված խմբի կազմի մեջ, որը պայթել էր ականադաշտում։
Խմբի անդամներից մեկը նշել է, որ խումբը բաղկացած էր ութ հոգուց՝ յոթ մարտիկներից և մեկ ուղեկցորդից, որը զբաղվում է մաքսանենգությամբ և տեղափոխում է անձնակազմ և թմրանյութեր։
Նա նաև խոստովանել է, որ զինված խմբի խնդիրը լրտեսությունն էր. ծայրահեղականները պետք է տվյալներ հավաքեին ռազմական օբյեկտների մասին:
«Մենք պետք է ուղևորվեինք Ռաքքա նահանգ՝ Էլ Մանսուրա քաղաք, և տեղեկություններ ստանայինք ռուսական, իրանական և սիրիական օբյեկտների մասին»,- նշել է գրոհայինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







