Կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողությունների առնչությամբ` ներառյալ հայ զինվորների հրետանային ռմբակոծությունը։ Այս մասին Շիֆը գրառում է կատարել ի ֆեյսբուքյան էջում։
«Այս գործողությունները վտանգում են զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը և մեծացնում են հակամարտության էսկալացիայի վտանգը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար, հատկապես գլոբալ համավարակի տարածման ընթացքում»,- գրել է կոնգրեսականը։
Շիֆը նշել է, որ այդ գործողությունները պետք է դիտարկել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի հետևողականորեն ռազմատենչ հռետորաբանության և նրանց սահմանների միջազգային մշտադիտարկում թույլ չտալու համատեքստում։
«Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին կողմերին պարզաբանել զսպվածության և դիվանագիտության, ինչպես նաև լարվածության թուլացման անհրաժեշտությունը»,- նշել է կոնգրեսականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






