Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:18

Արտակարգ դրության երկարաձգումը ի՞նչ խնդիր է լուծում․ պարզաբանում է Տիգրան Ավինյանը

Արտակարգ դրության երկարաձգումը ի՞նչ խնդիր է լուծում․ պարզաբանում է Տիգրան Ավինյանը

Արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, քանի դեռ արտակարգ իրավիճակը, այսինքն՝ այն սպառնալիքը, որի պատճառով երկրում արտակարգ իրավիճակ է, վերացված չէ, իսկ այդ սպառնալիքը դեռևս կա և շարունակվում է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհով մեկ: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգումը հիմա ի՞նչ խնդիր է լուծում:

«Ինչո՞ւ ենք պահպանում արտակարգ դրության ռեժիմը: Եթե մենք հենց հիմա հանենք արտակարգ դրության ռեժիմը, գրեթե բոլոր սահմանափակումները, որոնք այսօր գործում են, հնարավոր չէր լինի պահպանել: Ես խոսում եմ գրեթե բոլոր սահմանափակումների մասին, որոնք սահամանված են կառավարության և պարետի որոշմամաբ: Մի փոքր ավելի մեղմ տրամաբանություն դրվելու է «Արտակարգ իրավիճակների մասին» օրենքում, և հետագայում անցում ենք կատարելու արտակարգ դրության ռեժիմը հանելուց արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի տարածումը կառավարելուն: Դա նշնանակում է, որ որոշակի դրական միտումներ ենք ակնկալում»,- նշեց Ավինյանը։

Ըստ պարետի՝ կան սահմանափակումներ, որ հնարավոր է պահել միայն արտակարգ դրության ռեժիմի դեպքում:

Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի հայրենիք մարդկանց վերադարձը ապահովել ցամաքային ճանապարհով՝ նշեց, որ դա միայն ՀՀ կառավարության որոշելիք հարցը չէ, և հնարավորինս փորձում են բոլոր քաղաքացիների վերադարձն ապահովել փուլային կարգով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+