Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն. Միքայել Մինասյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, հայտարարել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա մեկնաբանել է կրթության նախարարության ծրագրերը, որոնց համաձայն՝ հայկական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմությունը» չի ուսումնասիրվի որպես առանձին առարկա, այլ կդասավանդվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շրջանակներում:

Ըստ Մինասյանի՝ Փաշինյանը, օգտագործելով Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ հնարավոր օբյեկտիվ վրդովմունքը, քանդում է եկեղեցին։ Նախկին դիվանագետը հայտարարել է, որ խոսքը հետողական ծրագրի մասին է,  կառավարության ղեկավարը կատարում է «իր պատվիրատուների պատվերը»։ 

Նա նաև հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները ձևացնում են, որ տեղի ունեցողը իրենց չի վերաբերում, և ակնկալում են, որ մարդիկ պետք է պայքարեն իշխանությունների դեմ։

Ըստ նախկին դիվանագետի՝ ժողովուրդն ահազանգ է սպասում եկեղեցուց։ «Սա ազգային-ազատագրական պայքար է,  եկեղեցին պարտավոր է ղեկավարել այն», — հայտարարեց Մինասյանը:

Նա նաև ընդգծել է, որ չի դադարեցրել պայքարը գործող իշխանությունների դեմ և նույնիսկ չի կարող մտածել նրանց հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին:

Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանը համաճարակն օգտագործում է Հայաստանի ժողովրդին բացատրելու համար,  թե ինչու են մարդիկ օրեցօր ավելի վատ ապրում։  Նախկին դեսպանը հայտարարել է, որ կորոնավիրուսն այստեղ կապ չունի, քանի որ, ըստ նրա, Փաշինյանը դեռ համաճարակից առաջ էր տապալել է երկրի տնտեսական զարգացումը։ 

Նշենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում մի շարք տեսանյութեր էր հրապարակել Հայաստանի իշխանությունների դեմ: Հայաստանի իրավապահ մարմինները նախկին դիվանագետին մեղադրում են ապօրինի հարստացման, փողերի լվացման և եկամուտների հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ: Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+