Հյուսիսային Կորեայի իշխանությունները հերթական անգամ հաստատել են ԱՄՆ-ի հետ բանակցություններ տանելու ցանկության բացակայության մասին:
Այս մասին հայտնում է Tert.am-ը։
«Ոչ երկիմաստ հայտարարությամբ ևս մեկ անգամ. մենք մտադիր չենք դեմ առ դեմ հանդիպել ԱՄՆ-ին»,- ասել է ԿԺԴՀ արտգործնախարարության ԱՄՆ-ի հարցով դեպարտամենտի ղեկավար Քվոն Չոն Գընան:
Նշվում է, որ վերջերս ԿԺԴՀ ԱԳՆ առաջին տեղակալ Ցոյ Սոն Խին հստակ դիրքորոշում է հայտնել, որ Փհենյանը անհրաժեշտություն չի տեսնում Վաշինգտոնի հետ բարձր մակարդակով բանակցություններ տանելու համար:
Սակայն, ինչպես նկատում են ԿԺԴՀ-ում, Հարավային Կորեայի իշխանությունները նախկինի պես հայտարարում են, թե մտադիր են բանակցությունների ժամանակ միջնորդ դառնալ Վաշինգտոնի և Փհենյանի միջև: