«Մեր գործողությունները, որպես պատգամավորներ, որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը, ո՛չ էլ դուրս են պատգամավորի լիազորություններից և գործողություններից, այնպես որ, այս առումով անդրադարձել եմ և վերահաստատում եմ, իսկ ինչ վերաբերում է այլ կուսակցությունների գործողություններին, ապա դա իրենց իրավունքն է՝ վարվել այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում»։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների՝ դատախազությանը ներկայացրած հաղորդմանը։
Հարցին՝ «Իմ քայլը» անհանգստանալու կարիք չունի՞ Լիլիթ Մակունցը կարճ պատասխանեց․
«Եթե ես արձանագրում եմ, որ մեր գործողությունները որևէ կերպ օրենքի դաշտից դուրս չեն և դուրս չեն մեր լիազորություններից, ապա ի՞նչ անհանգստանալու մասին կարող է լինել խոսքը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






