Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի կարգավորմանն ուղղված սա երրորդ գործողությունն է. Գրիգորյան

ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի կարգավորմանն ուղղված սա երրորդ գործողությունն է. Գրիգորյան

Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի կարգավորմանն ուղղված սա երրորդ գործողությունն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե մինչև հիմա, փաստորեն, սա հինգերորդ նախաձեռնությունն է, և արդյո՞ք այն կարող ենք համարել վերջին նախաձեռնությունը, և այս մեկով հնարավոր կլինի, վերջնականապես, խնդրի կարգավորմանը հասնել։

«Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի կարգավորմանն ուղղված սա երրորդ գործողությունն է։ Առաջինը՝ վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներդրումն է, երկրորդը՝  հանրաքվեի է դրվել հարցը, մեզ հայտնի պատճառներով ըստ էության երկրորդ է, որովհետև հանրաքվեին փոխարինող նախագիծն է»,- նշեց Գրիգորյանը

Ինչ վերաբերում է ՍԴ ճգնաժամի լուծմանը, պատգամավորը նշեց, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը մեծապես կլուծվի, միևնույն ժամանակ, չբացառեց, որ ՍԴ-ի ամբողջական լեգիտիմության ապահովման համար և ընդհանուր ՍԴ մեծ փոփոխությունների համատեքստում կարող է լինել կրկին անդրադարձ ՍԴ-ին։

Պատասխանելով Թագուհի Թովմասյանի այն հարցին, թե ՍԴ դատավորների արձակուրդներ գնալը որքան է խոչընդոտում գործընթացին, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում ամրագրվում է թե՛ վճարվող, թե՛ անվճար արձակուրդի կարգավորումները, որոնցից ՍԴ դատավորները իրավունք ունեն օգտվել:

«Դա որևէ կերպ չի կարող խոչընդոտել այս գործընթացի կյանքի կոչմանը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ: ԱԺ-ն միաձայն ընդունեց նաև հանրաքվեն չեղարկելու մասին որոշման նախագիծը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+