Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Փոփոխություն չենք հորինում, անում ենք այն, ինչ չարեցին նախորդները․ Իգիթյան

Փոփոխություն չենք հորինում, անում ենք այն, ինչ չարեցին նախորդները․ Իգիթյան

Ազգային ժողովը արտահերթ նիստին քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը անդրադարձավ փոփոխությունների վերաբերյալ մամուլում նախկին իշխանությունների կողմից շահարկվող «հակասահմանադրական» ձևակերպմանը։

Իգիթյանի խոսքով՝ դա ասում են մարդիկ, որոնք հասել են մեծ տարիքի և իրենց կյանքում առաջին անգամ են օգտագործում «հակասահմանադրական» բառը։

«Ուրախ եմ, որ ունենք այնպիսի համակարգ, որ այս մարդիկ կարող են հանգիստ «հակասահմանադրական» բառը օգտագործել»,- նշեց նա։

Որպեսզի մարդիկ չընկնեն այդ քարոզչական մեքենայի տերմինաբանության տակ, Իգիթյանը պարզաբանում ներկայացրեց։

Ըստ պատգամավորի՝ Սահմանադրությունը չի գրվել «Իմ քայլը» դաշինքի կողմից, այլ հեղինակները մտցրել են մի դրույթ, որով ԱԺ-ն կարող է պատգամավորների ձայների 2/3-ով որոշ դրույթներ փոփոխել։

«Չգիտեմ, երևի պետք է ներողություն խնդրենք, որ «Իմ քայլը»  դաշինքը ստացել է 70 տոկոս, այսինքն ժողովուրդը 2/3-ով որոշ հոդվածներ փոխելու իրավունքը տվեց մեզ։ Մենք ոչ թե հորինում ենք մի փոփոխություն, այլ անում ենք այն,  ինչը նախորդ իշխանությունը պետք է աներ ու չարեց»,- նշեց պատգամավորը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+