Նիկոլ Փաշինյանը գործում է բացարձակ հակաօրինական դաշտում: Այսօր սահմանադրական դատարանի դիմաց ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակին:
«Ինչպես ինքը այն ժամանակ գործող ուժային որոշ կառույցների հետ պետական հեղաշրջում իրականացրեց, հիմա պետք է նույն կերպ, պետական պահպանության օբյեկտները գրավելով, դա կլինի ռադիոտուն, հեռուստատեսություն, թե Ազգային անվտանգության պահանության տակ գտնվող այլ օբյեկտներ, գրավել և իրեն վռնդել իշխանությունից: Նրանք պետությունը տանում են ոչ մի տեղ, ավելի ճիշտ՝ կործանում»,-ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է ադեկվատ քայլեր անի.
«Այդ նվնվոցները, որ սահմանադրական օրենքները խախտվում են, հասկացանք, մենք էլ ենք դա ասում, նա էլ ասում է՝ թքած ունեմ օրենքների ու Սահմանադրության վրա»,-ասաց Հակոբյանը:
Հակոբյանը նշեց, որ գիտի իր խոսքի արժեքը և կրում է դրանց պատասխանատվությունը:
Ռուբիկ Հակոբյանը կարծիք հայտնեց նաև, որ մարդիկ վախեցած են և այսչափ վախեցած երբեք չեն եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







