Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:38

Ընտրակաշառքներին ԿԸՀ-ի արձագանքը եղել է շատ օպերատիվ․ Տիգրան Մուկուչյան

Ընտրակաշառքներին ԿԸՀ-ի արձագանքը եղել է շատ օպերատիվ․ Տիգրան Մուկուչյան

Ընտրության արդյունքների կամ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության տեսանկյունից այս պահին մենք նման իրավակարգավորումներ, որպես այդպիսին, չունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Մուկուչյանը նշեց, որ ընտրական գործընթացից հետո սահմանված են այնպիսի իրավական կառուցակարգեր և դրանցով պայմանավորված շատ սեղմ ժամկետներ, որի ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովն արդյունքների հրապարակումից հետո իրականացնում է ընտրության արդյունքների վերջնական ամփոփում:

«Դրանից հետո նաև որոշակի դատական վերահսկողության համար սահմանված ժամկետներ կան: Ընտրությունների վավերականության խնդիրը նախատեսվում է այդ փուլերում առաջադրել»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Անդրադառնալով 2017 թվականի ընտրություններում ընտրակաշառքներ բաժանելու հնարավոր դեպքերին՝ Մուկուչյանը նշեց.

«Ընտրակաշառքների հետ կապված ԿԸՀ-ն միշտ էլ հրապարակային  ներկայացրել է իր մոտեցումն այդ երևույթների քննադատական հետ կապված: Ավելին, մենք համապետական ընտրությունների ժամանակ ունեցել ենք վահանակներ, որոնք ուղղակիորեն կոչ էին ընտրողներին մերժելու այդ երևույթը՝ հիշեցնելով, որ նաև ընտրակաշառք ստանալը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք»:

ԿԸՀ նախագահը նշեց, որ երբ ընտրությունների ժամանակ եղել են առանձին դեպքեր, ԿԸՀ-ի արձագանքը եղել է շատ օպերատիվ՝ նախազգուշացնելով համապատասխան սուբյեկտին ձեռնպահ մնալ ընտրական օրենսգիրքը խախտող գործողություններից, իսկ այն տեղեկությունները, որոնք հայտնվել են ԿԸՀ-ի տեսադաշտում, բոլոր նման դեպքում այդ հայտարարությունները ԿԸՀ-ն ուղարկել է իրավապահ մարմիններին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+