«Երևի թե, եթե կա նման հնարավորություն, կարող էին պարոն Թովմասյանին և ՍԴ դատավորներին խնդրել, որ գործը երեկ քննեին, այսօր որոշումը կայացնեին, մենք էլ վաղը դիմումը մուտք անեինք: Ես այսօր էլ եմ հորդորում, թող այսօր քննեն, երեկոյան որոշումը հրապարակի, վաղը առավոտյան մենք դիմումը մուտք կանենք»,-ասաց Մարուքյանը:
Ըստ նրա, այս ամենն արվում է մեկ նպատակով՝
«Շանտաժի միջոցով մեր նկատմամբ տեղի են ունենում ակնհայտ վիրավորական բառապաշարով հայտարարություններ՝ մեր ծնողների, ընտանիքների հասցեին, հայհոյախոսություններ: Այդ ալիքը երեկ ստացել է իր կուլմինացիան: Այսօր այդ ալիքը պետք է նվազեր, բայց մարդիկ ձեռնարկում են նոր բան, որ երկրորդ ալիք լինի:
Դա նրա համար է, որ մեզ հայհոյեն, վարկաբեկեն: Նպատակն ընդդիմադիր դաշտն ազատելն է, որպեսզի իրենք կարողանան այդ դաշտում տեղ գտնել, որովհետև հասկանում են՝ ընդդիմադիր դաշտը զբաղեցնողը հաջորդ իշխանությունն է: Մարդիկ գրում են՝ 30 արծաթ ենք վերցրել, ումի՞ց ենք վերցրել», — հարց ուղղեց պատգամավորն՝ ավելացնելով, եթե իրենց դեմ կամպանիան շարունակվի, դա անպատասխան չի մնալու:
Մարուքյանը շեշտեց՝ իրենց հեռախոսները լսում են, իրենց վրա կոմպրոմատ են հավաքում: Բայց իրենք, միևնույն է, պայքարելու են իշխանության գալու համար: Նա նշեց, որ այսօր այսօր վերջնաժամկետն է, եթե այդ արշավը հենց հիմա չդադարեցվի, այն ունենալու է իր հետևանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






