Չնայած տնտեսական վատ ցուցանիշներին, իշխանությունը զբաղված է քաղաքական ընդդիմախոսությունը լռեցնելու գործով:
Այսօր Ազգային ժողովում Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմդոն Մարուքյանը:
Մարուքյանի հայտարարեց, որ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հարցաշար է ուղարկել թերթերին՝ պահանջելով կոմերցիոն գաղտնիքներ տալ:
Մարուքյանը դիմեց դահլիճում նստած վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Երբ դուք թերթի խմբագիր էիք, ՏՄՊՊՀ-ն երբեւէ դիմե՞լ է ձեզ, գովազդի գներ հարցրե՞լ է: Ոստիկանությունը «Հրապարակ»-ի լրագրողին կանչել է իր գրած հոդվածի համար: Ինչո՞ւ «Իմ քայլը» ձայն չի հանում: ՏՄՊՊՀ-ն իշխանության գիշեր-ցերեկ ծառայող կայքերին դիմե՞լ է, ինձ էլ հետաքրքիր, թե նրանց փողը որտեղից է գալիս»,-ասաց Մարուքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






