Նիկոլ Փաշինյանն Արմեն Խաչատրյանին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել։
Որոշման մեջ նշվում է, որ սահմանվում է 12 ամիս փորձաշրջան, փորձաշրջանի համակարգող է նշանակվել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Լևոնի Ալեքսանյանը:
Հաղորդվում է, որ Արմեն Ռոմիկի Խաչատրյանի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






