Հունիսի 24-ին ժամը 10:00-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության մամուլի ասուլիսը: Այս մասին պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտնել է լրագրողներին՝ նշելով, որ ասուլիսին նրանք կպատասխանեն լրատվամիջոցների բոլոր հարցերին:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հունիսի 22-ին ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որին համապատասխան՝ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին:
Բացի այդ, նախատեսվում է, որ ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետը դադարեցվում է, որից հետո ընտրվում է ՍԴ նոր նախագահ:
Նշենք, որ նույն օրը «Բարգավաճ Հայաստանը» ստորագրահավաք է նախաձեռնել ՍԴ դիմելու համար: ԲՀԿ-ն դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ միանալու ստորագրահավաքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






