Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Ոմանք պետք է շնորհակալություն հայտնեն, որ այժմ հավաքներ անելու հնարավորություն չկա․ վարչապետ

Ոմանք պետք է շնորհակալություն հայտնեն, որ այժմ հավաքներ անելու հնարավորություն չկա․ վարչապետ

Համավարակով պայմանավորված՝ Հանրապետության տարածքում հավաքներ իրականացնելու իրավունքը սահմանափակված է և արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքով՝ հավաքներ անցկացնել չի կարելի։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչոք քննադատություններին, որ արգելվում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում հավաքների անցկանցումը։

«Իսկ ո՞ր է ասել, որ հավաքների պոտենիցիալ մասնակիցները պիտի դժգոհություն արտահայտեն գործող կառավարությունից, իսկ ո՞ր է ասել, որ հավաքների պոտենիցիալ մասնակիցները չպիտի դժգոհություն արտահայտեն որոշ կոռուպիոներների գործունեության հետ կապված։ Սա պետք է հաշվի առնել և ոմանք պետք է շնորհակալություն հայտնեն, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա՝ հակառակ դեպքում, կարծում եմ, հեղափոխության կողմնակիցներն առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց, գործունեության կապակցությամբ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ որոշ շրջանակներ իրենց հայտարարություններում գերագնահատում են հանրահավաքներ անելու իրենց ուժը, որովհետև եթե նրանք հանրահավաքներ ասելով նկատի ունեն 10 000 դրամով մարդկանց հրապարակ բերելը, ապա նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն՝ արտակարգ դրության ժամանակ թե դրա ավարտից հետո՝ դա որևէ կապ չունի։

«Մենք հիմա խնդիր են դրել, որ մարդիկ ավելի քիչ վարակվեն, իսկ իրավական հնարավորության ի հայտ գալու դեպքում դեռ հարց է՝ հեղափոխության կողմնակիցները թե՞ կառավարության ընդդիմախոսներն ավելի շուտ և ավելի շատ ու մեծաքանակ հանրահավաքներ կանեն և ավելի կոնկրետ հարցեր կլուծեն»,- եզրափակեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+