Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Արձանագրվեց քաղաքական ճգնաժամի առաջին դրսևորումը՝ խորհրդարանում չկար ընդդիմություն. Ուրիխանյան

Արձանագրվեց քաղաքական ճգնաժամի առաջին դրսևորումը՝ խորհրդարանում չկար ընդդիմություն. Ուրիխանյան

Եռօրյա քննարկումների արդյունքում «Ալյանս» կուսակցության վարչությունը ընդունել է հայտարարություն:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուում գրում է.

«Եկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Տասը, տասներեք, տասնութ, այս թվերով է արձանագրվել վերջին երեք օրերի մահերի վիճակագրությունը:

Ակնհայտ է, որ նույնիսկ եթե Աստծո բարեհաճությամբ համավարակի հարվածը մեր երկրին էլ ավելի չուժգնանա, ապա առնվազն մի քանի ամսից կանգնելու ենք տնտեսական ճգնաժամի ու սոցիալական աղետի առաջ, և այս ամենին գումարած երկիրը մտնում է քաղաքական ճգնաժամի մեջ: Այսօր արձանագրվեց քաղաքական ճգնաժամի առաջին դրսևորումը՝ խորհրդարանի դահլիճում չկար ընդդիմություն, բացառությամբ մեկ ընդդիմադիր անկախ պատգամավորի` խորհրդարանի դահլիճում իշխանությունը միանձնյա քննարկեց և ընդունեց իր իսկ բերած օրինագիծը: Հետագա գործընթացներն ու իրադարձությունների հավանական զարգացումը չափազանց մտահոգիչ են: Կիսապատերազմական վիճակի, կորոնավիրուսային համավարակի, սոցիալ-տնտեսական լարվածության և քաղաքական ճգնաժամի պայմաններում <<Ալյանս>> առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը կո՛չ է անում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերին վերանայել իրենց գործունեության ձևաչափը, փակել անցյալի բոլոր էջերը և միասնաբար նստել աշխատանքային սեղանի շուրջ: Կա՛մ դուք գործելու եք արդյունավետ և արագ, կա՛մ շատ շուտով ապրելու եք բացարձակապես այլ իրականության մեջ, որը չեք պատկերացրել նույնիսկ վատ երազներում: <<Ալյանս>> կուսակցությունն իր հերթին՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ իր ողջ ռեսուրսով ու կադրային ներուժով պատրաստակամություն է հայտնում միջանձնյա ու միջկուսակցական հարցերից դուրս նպաստել արտակարգ տեմպերով վրա հասնող ճգնաժամի դիմադրության միասնական օրակարգի ձևավորմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+