Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:30

Եթե չպիտի լսեինք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ինչի՞ էինք հարցնում․ Թովմասյանը՝ Հովակիմյանին

Եթե չպիտի լսեինք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ինչի՞ էինք հարցնում․ Թովմասյանը՝ Հովակիմյանին

ԱԺ արտահերթ նստաշրջան է գումարվել օրակարգի մեկ հարցով.  պատգամավորների 1/4-ի կողմից ներկայացված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հիմնական զեկուցողն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը վերջինիս հետաքրքվեց, թե  ինչու՞ էինք սպասում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, բայց գործընթացը մեկնարկել ենք առանց այդ կարծիքը հաշվի առնելու, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքի 82-րդ կետում նշում է, որ ափսոսանք է հայտնում, որ ՀՀ ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և  չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։ Ի պատասխան Հովակիմյանը  շնորհակալություն հայտնեց Վենետիկի հանձնաժողովին շատ արդյունավետ համագործակցության համար:

«Վենետիկի հանձնաժողովը ողջունել և պաշտպանում է այն մոտեցումը, որը դրված է այս փոփոխության հիմքում, և հիմնական առանցքի շուրջ Վենետիկի հանձնաժողովի հետ գոյություն ունի փոխադարձ ըմբռնում և կոնսենսուս:

Ինչ վերաբերում է այդ կոնսենսուսի իրացման ճանապարհի մոտեցումներին, այս դեպքում մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին՝ արդյունավետ համագործակցության համար, և մենք առաջնորդվում ենք Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքով։ Մենք իրականում հենց Վենետիկի կարծիքով ենք առաջնորդվում: Եթե դուք համեմատեք հանրաքվեի դրված նախագիծը և այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացված նախագիծը,  կտեսնեք, որ էական տարբերություն կա: Այսինքն մենք հենց Վենետիկի կարծիքը հաշվի առնելով այս նախաձեռնությունն ենք ներկայացրել»»,- ասաց Հովակիմյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Վենետիկի հանձնաժողովը պարտադիր է համարում դիմել ՍԴ՝ նախագծի սահմանադրականության հարցը որոշելու համար, պատգամավորը նշեց, որ այս պահին քննարկում են նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

«ՍԴ դիմելու հարցին պետք է անդրադառնանք երկրորդ ընթերցման քվեարկությունից հետո։ Այս պահին այդ խնդրին չենք անդրադառնում», -նշեց նա։

Ինչ վերաբերում է 73-րդ հոդվածին, Հովակիմյանն ընդգծեց, որ այստեղ հետադարձության խնդիր գոյություն չունի: Իսկ ՍԴ-ն քվորումի հետ կապված  խնդիր չի ունենալու, որովհետև 3 անդամի լիազորություններն են դադարելու, 6-ը մնալու են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+