Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:59

ՍԴ ճգնաժամի պատճառը գործունեությունն է, որն այդ մարմինը ծավալել է հիմնադրման պահից․ Հովակիմյան

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում ներառված է Սահմանադրական դատարանի նախագահին և որոշ դատավորների փոխարինելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Ներկայացված նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության 1/4 պատգամավորների կողմից: Խորհրդարանում նախագիծը ներկայացրեց իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Պատգամավորը նշեց, որ այս տարվա փետրվարի 6-ից Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելիս մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին։

«ՍԴ ճգնաժամի պատճառը այն գործունեությունն է, որը այդ մարմինը ծավալել է 1996 թվականից հաջորդած 22 տարիներին։  ՍԴ գործունեության ձախողված լինելու ամրագրումը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն էր։ Հեղափոխության փաստը ինքնին ՍԴ նախորդած գործունեության լիակատար  ձախողման ամրագրումն էր։ Այս տարվա փետրվարրի 6-ի նիստում՝ որպես ՍԴ ճգնաժամի լուծում ընդունեցինք Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների նախագիծը, սակայն համավարակով պայմանավորված հանրաքվեն չանցկացվեց»,- նշեց պատգամավորը։

Հովակիմյանի խոսքով՝ ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարում հանրապետությունում հանրաքվե կամ համապետական միջոցառում հնարավոր չէ անցկացվի, ներկայիս քաղաքական մեծամասնությունը՝ ապահովվելով հանրության կյանքի անվտանգության ապահովումը, բայց կարևորելով ՍԴ ճգնաժամի լուծումը, որը խոչընդոտում է ՀՀ զարգացմանը, որոշել է՝  օգտվելով Սահմանադրության 213-րդ հոդվածի իրեն վերապահված լիազորություններից,  փոփոխություններ իրականացրել ՍԴ-ում։

«ՀՀ արժանի է ունենալ հանրության վստահությունն ունեցող Սահմանադրական դատարան։ Մեր բոլորիս պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը և ապահովել մեր երկրի բնականոն զարգացումը»,- նշեց նա։

Օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է:

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը: Այսպիսով ՍԴ դատավորների կարգավիճակը կհավասարեցվի, նշեց Հովակիմյանը։

Նա տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Այսպիսով լուծում ենք այն խնդիրը, որ նոր ընտրվող դատավորները հավակնություն ունենան դառնալու ՍԴ նախագահ։ Իմ համոզմամբ՝ խորհրդարանը առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ կազզդարարի առ այն, որ նորընտիր դատավորները պետք է նպաստեն ՍԴ նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը․ դա նրանց պարտքն է, դա ՍԴ ներկա ու ապագա դատավորների պարտքն է։ Այս նախաձեռնությունը հանուն ՀՀ է։ Մենք քվեարկելու ենք հանուն ՀՀ»,-նշեց Հովակիմյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+