Սահմանադրական դատարանի հետ կապված թնջուկը դարձել է իշխանությունների թիվ մեկ խնդիրը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդադառնալով ՍԴ փոփոխությունների վերաբերյալ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստին:
«Առանց հեգնանքի, սարկազմի ասում եմ, որ իսկապես ցավ եմ ապրում, որ ատակարգ դրության պայմաններում, երբ երկիրը օրհասական խնդրի առաջ է կանգած, իիշխանությունները շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ»,-ասաց նա:
Նա նշեց, որ սկսած դատարանները շրջափակելուց, ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատների հավաքելուց, այնուհետև հանրաքվեի հռչակումից, իսկ հետո չեղարկելուց` հիմա էլ այս ՍԴ փոփոխությունների նախգիծը գալիս է վկայելու այն հանգամանքը, որ իշխանությունները պարզապես չեն ուզում ունենալ Սահմանադրական դատարան, և փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ:
«Ես հասկանում եմ, որ գուցե իշխանությունների սրտի Սահմանադրական դատարանի դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որը մեկ տարի շարունակ, չկատարելով իր գործառույթները, ստացել է շուրջ 15 միլիոն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից, բայց օրենքով պարտավորված գործառույթները չի կատարել»,-ասաց նա և վերջին անգամ սթափության կոչ արեց իշխանություններին՝ նշելով, որ այսօր դրա ժամանակը չէ:
Իվետա Տոնոյանը նշեց, որ կա Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որն աշխատում է այս ուղղությամբ, պետք չէ բերել իրավակկան անլիարժեք փաստաթուղթ, իսկ այս նախագծը հակասում է Սահմանադրության առաջին, երրորդ մասերին, միջազգային կազմակերպությունների կողմից ունի բացասական գնահատականներ: Նա նշեց, որ մասնակցելու են նիստին, շարունակում են օրենսդիր գործունեությունը՝ ներկայանցելով հիմնավոր հակափաստարկները, և իրենց մասնակցությունը կապ չունի Գագիկ Ծառուկյանի կալանավորվելու կամ չկալանավորվելու հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






