Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ծառուկյանին չկալանավորելու պատճառը նրա տարիքն էր և կորոնավիրուսը

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ծառուկյանին չկալանավորելու պատճառը նրա տարիքն էր և  կորոնավիրուսը

«Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել, իսկ խափանման միջոցը, իմ ենթադրություններով, կալանավորումը չի ընտրվել՝ կապված պարոն Ծառուկյանի տարիքի, ՀՀ-ում կորոնավիրուսի առկայության հետ. գուցե դատավորի համար դրանք են հանդիսացել պատճառ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Դատարանը չի արդարացրել Գագիկ Ծառուկյանին և չի ասել, որ այն մեղադրանքները, այն տեքստը, որը ներկայացվել է Ազգային ժողովում, առոչինչ է և հիմնավոր չէ: Որոշումը վերաբերում է ընդամենը խափանման միջոցին, որը դատախազությունը հայտարարել է, որ բողոքարկելու է»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե արդյոք իրենք կասկածներ ունեն դատական համակարգի անաչառության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ազատ արձակվեց, ԱԺ փոխնախագահը ընդգծեց. «Դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրները հայտնի են բոլորին, մենք դրա մասին բազմիցս խոսել ենք: Կարիք չկա ամեն դատական նիստից հետո գնահատական տալ արդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված»:

Անդրադառնալով ընտրակաշառքի դեպքերին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանում ընտրակաշառքների բաժանման երկու մեխանիզմ է գործել, որը բոլորին հայտնի է նաև լրատվամիջոցների հրապարակումներով: Դրանցից մեկը, ըստ նրա, եղել է այն, որ, օրինակ, պատգամավորների թեկնածուներն իրենք են հոգացել ընտրակաշառքի ծախսերը և ձայների միջոցով ձևավորել են վերաբերմունք իրենց ղեկավարի մոտ, ըստ այդմ ստացել իշխանության իրենց մասնաբաժինը:

Ըստ Սիմոնյանի՝ Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգի ամրագրումն արվել է հատուկ այն բանի համար, որ ընտրություններից հետո անվանական հասկանան՝ ով որքան ձայն է բերել կուսակցությանը:

Մուս տարբերակը, ըստ նրա եղել է այն, որ գումարը տրվել է կոնկրետ ընտրատարածքում գործողությունների համար, և դրա դիմաց ներկայացվել է հաշվետվություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+