Խորհրդարանի դահլիճում մենք ասել ենք, որ բավարար ապացույցներ չկան, որ Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելիությունից զրկվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես նաև ասել եմ, որ հնարավոր է՝ խորհրդարանը խայտառակ լինի անձեռնմխելիությունից զրկելու պատճառով: Երեկ դա տեղի է ունեցել: 87 մարդ վստահ եմ՝ հարցեր ունի իրենց համոզողներին: Բայց դա մեր խնդիրը չի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք իրենց համոզմունքն արտահայտել են և այն հաստատվել է դատարանի որոշումով։
Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք ԱԺ-ում նաև հայտարարել են, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործն ունի քաղաքական վերահսկողություն, քրեական գործի նյութերը բաժանված է եղել նախարարներին, որն անթույլատրելի է և քաղաքական կոնտեքստ ունի։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք իշխանփոխության վերաբերյալ որևէ օրակարգ պատկերացնո՞ւմ են ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի հետ, Մարուքյանը պատասխանեց,. «Մեզ համար, քանի դեռ օրական 600 մարդ համավարակով պայմանավորված դառնում է վարակակիր, իրական 10 և ավելի մահեր ենք ունենում, մենք որևէ հրաժարականի հարց չենք բարձրացնում, բայց նաև ասել ենք, որ համավարակի ավարտից հետո կամ թվերի նվազումից հետո քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու»:
Քննիչ հանձնաժողովի մասով էլ Մարուքյանը նշեց, որ լավ գաղափար է, իրենցն է և խորհրդարանում կա երկոււ հանձնաժողով, որը ղեկավարվում է ընդդիմադիր ուժի կողմից, մեկ այլ հանձնաժողով պետք է ղեկավարվի ԼՀ խմբակցության ներկայացուցչի կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






