Շատ հնարավոր է՝ գալիք շաբաթ նաև ԱԺ արտահերթ նիստ ունենանք, հարցեր ունենանք քննարկելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ հնարավոր է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում լինի նաև ՍԴ-ին վերաբերող նախագիծը։
Անդրադարռնալով «Իմ քայլը» խմբակցության նիստին՝ Ալեն Սիմոնյանն ասաց.
«Վարչապետը ելույթ ունեցավ, հետո հնչեցին հարցեր, հետո հնչեցին խմբակցության անդամների ելույթներ, վերջում վարչապետը ամփոփիչ ելույթով հանդես եկավ: Քննարկվել է ստեղծված իրավիճակը, որևէ նոր բան չկա ասելու, այն ինչ հրապարակավ ասվում է և քննարկվում է, մենք բազմիցս ապացուցել ենք, որ նույն բանն ենք խոսում: Խմբակցության հետ քննարկվեց Հայաստանի ներքաղաքական հարցերը, խմբակցության աշխատանքը և այլն: Որևիցե արտառոց բան քննարկելիս հանրությունը մշատպես դրա մասին տեղյակ է լինում: Սա կարող ենք համարել հերթական հանդիպում: Այսօրվա հանդիպմանը քննարկվել են բոլոր հարցերը, բայց ոչ այն կարևորությամբ, որը ենթադրում եք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






