Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 19-ին Ազգային ժողովում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Ինչպես հաղորդում է դեսպանության մամուլի ծառայությունը՝ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռուս-հայկական համագործակցության մի շարք արդիական հարցերի շուրջ: Նշվում է, որ Էդմոն Մարուքյանը նաև իր գնահատականներն է ներկայացրել Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ դեսպանը հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






