Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը չեմ համարում «դրսից տղա բերել». Նաիրա Զոհրաբյան

Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը չեմ համարում «դրսից տղա բերել». Նաիրա Զոհրաբյան

«Ես չեմ համարում սա «դրսից տղա բերել»»,-այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զոույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով  հունիսի 17-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ու ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հանդիպմանը  հետևած գնահատականներին:

«Ռուսասատնի դեսպանի հետ ես չեմ հանդիպել, հանդիպել են իմ գործընկերները, ես սա համարում եմ պարզ դեմագոգիա»,-ասաց Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ  որ չի կարող ասել, թե ինչ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ:

Նա շարունակեց. «Ես չեմ համարում սա դրսից տղա բերել, եթե այդպես լիներ, ապա ես ինքս խնդրել եմ բազմաթիվ եվրոպացի իմ գործընկերներին՝ այդ թվում ԵՄ որոշ երկրների խորհրդարանների շատ ազդեցիկ անձանց՝ ընդհուպ փոխնխագահների , ովքեր ցանկանում էին այս օրերին հրապարակումներով հանդես գալ, այս պահին ձեռնպահ մնալ»,-ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ իր աջակցությունը և կոշտ հայտարարությունը հնչեցել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների  ալյանսը, որտեղ ինքը և ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը անդամ են.

«Ավելին, ինձ զանգահարել են Եվրոպական բավականին հայտնի իրավապաշտպաններ, գործիչներ, որոնց նրանք առաջիկայում հանդես կգան հրապարակումներով և, բնականաբար, ուշի ուշով հետևելու են, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ անձնապես իմ հանդեպ սկսված այս քաղաքական գործընթացներին»,-ասաց պատգամավորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+