Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:52

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1.«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում գրեթե բոլոր դատավորները սարսափած են. պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կիրառված 2 մլրդ դրամ գրավի միջնորդության բավարարումն էր:

2. «Հրապարակ» թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հարցով զրուցել է Դոնալդ Տուսկի հետ:

«Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանը տեսակապով ելույթում խոսե՞լ է Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին։ «Այո, Սարգսյանն առանձին անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող քաղաքական գործընթացներին, քանի որ այդ պրոցեսները շատ դինամիկ ու բուռն էին, ելույթի վերջնական տարբերակում որոշակի շտկումներ կատարելով՝ խոսել է նաեւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումների` ընդհուպ մինչեւ կալանավորման դատական նիստի մասին»,-գրում է թերթը:

3. «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ի պասիվությունը ԲՀԿ-ի հարցում պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ն վերջինիս խնդրել է՝ այս փուլում ՀՀԿ օժանդակությունը երևացող չլինի:

4. «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշել են շատ արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում անել այդ գործը եւ «լիկվիդացնել» ՍԴ-ն` Հրայր Թովմասյանով հանդերձ։

5. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները  ակտիվ քննարկում են, թե ով կարող է ղեկավարել Սահմանադրական դատարանը: Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից ՍԴ գործուղվել է դատավոր Վահե Գրիգորյանը, բայց անգամ «Իմ քայլում» նրան չեն դիտարկում՝ որպես ՍԴ նախագահ:

6,«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանական աղբյուրների փոխանցմամբ, օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021-ին առաջադրեն գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)։ Մեզ ասացին, որ մի քանի օր առաջ նրան հյուրընկալել են կառավարությունում եւ հայտնել այդ մտադրության մասին։

7,«Հրապարակ» թերթը գրում է., որ նախօրեին ԱԱԾ-ն խուզար-կություններ է արել ԲՀԿ-ական գյումրեցի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի մոտ։ Մեկի՝ տանը, մյուսի՝ գրասենյակում։ Փնտրել են 2017թ․ ընտրակաշառքի գործով ապացույցներ։

8. «Իրավունք» թերթը գրում է, որ պոլսահայ համայնքում մինչ օրս միանշանակ չեն ընդունում 85-րդ պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ընտրությունը:թերթի տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայում իր ներկայությանը ապահովող արքեպիսկոպոս Մաշալյանը սկսել է կարծիքներ տարածել, թե իբր տեղի հայ համայնքը կողմ է, որպեսզի թանգարանը վերածվի մզկիթի:

9.«Փաստ» թերթը գրում է, քր իրենց տեղեկություններով, այսօր հերթական անգամ փորձ է արվելու քրեական գործ հարուցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ: Թերթի տեղեկություններով Աշոտյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նման հապճեպության պատճառ են հանդիսացել ոչ միայն վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները, այլեւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի՝ նախօրեի կոշտ հայտարարությունը, որը վերաբերում էր ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին։

10.«Հրապարակ» թերթը գրում է, որ իրենց  ձեռքում է հայտնվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ պաշտոնական գրությունը՝ ուղղված «Պետական մարմինների ղեկավարներին, որով առաջարկվում է Նայել տեսախցիկների ժապավենները եւ հայտնաբերել այն աշխատակիցներին, որոնք միջանցքներում եւ աշխատասենյակներում առանց դիմակների են եղել և այդ «հանցագործների» ցանկը ներկայացնել իրենց, որ պատժեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+