«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցի քննարկումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կշարունակվի այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ին։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Ռոբերտ Պապոյանին, միջնորդությունը մերժվել է:
Ծառուկյանը մեղադանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






