Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանում շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը:
Քիչ անց դատարանը կհրապարակվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների՝ դատավորի Ռոբերտ Պապոյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ որոշումը։
Դատական նիստն ընթանում է դռնփակ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել վերջինիս գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանին, դատարանը հեռացել է խորհրդակցական ինքնաբացարկի միջնորդությունը քննելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







