Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից: Լրագրողնրի հետ զրույցում նա հայտարարեց, որ նիստը չի ավարտվել, իրեն կալանավորելու միջնորդությունը դեռ քննվում է:
ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ևս մեկ անգամ հաստատում է՝ գործը շինծու է. «Ամսի 5-ին ես իմ ելույթում ներկայացրել եմ մեր երկրի վիճակը: Նորից եմ ասում, որ այստեղ անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու բան չկա: Իմ ձեռքը պուլսի վրա է: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով»,-ասաց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ իր բոլոր ասածները ուժի մեջ են:
Հարցին, թե ինչու դիմակ չի կրում, Ծառուկյանը լրագրողին ասաց. «Եթե դու դնում ես, ես կարող եմ չդնել»:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 18-ին, շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






