Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:49

Ընտրությունների մեխանիզմը պետք է զերծ պահենք քաղաքական համակարգի բացասական ազդեցությունից

Ընտրությունների մեխանիզմը պետք է զերծ պահենք քաղաքական համակարգի բացասական ազդեցությունից

Մենք ևս մեկ քայլ ենք անում, մեր կյանքի քաղաքական բաղադրիչը հստակ տարանջատելու՝ իր գործառույթներով և իր ձևերով։ Պետք է ուշադիր լինենք, որ սոցիալ-տնտեսական, վարչական բաղադրիչները գործող մեխանիզմների շրջանակներում ազդեն քաղաքականի վրա։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

«Քաղաքական բաղադրիչը տարիներ շարունակ՝ վերածելով մեր ընդհանուր համակարգը բուրգի,  ուղղակի սկսել է ազդել մնացած ենթահամակարգերի վրա, և այն խոցելի է դարձրել մեր կյանքն ընդհանրապես։ Այն մեխանիզմը, որով հանրությունը կարող էր վերահսկել քաղաքական կյանքը՝ ընտրությունների միջոցով, եղել է ախտահարված։ Պետք է հոգ տանենք, որ ընտրությունների մեխանիզմը զերծ պահենք քաղաքական համակարգի բացասական ազդեցությունից։ Մենք շատ են խոսում այս թեմայով, կարծում եմ հանրային համաձայնությունն այս հարցով հնարավոր է այն դեպքում, երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ ընդունեն իրենց մեղքը ընտրական համակարգի ձևախեղման հարցում, մենք այս արատի հետ կկարողանանք պայքարել այն դեպքում, երբ որպես հանրություն կխոստովանենք այն աղետը, որը եղել է մեր երկրում» ,- նշեց Կարապետյանը։

Ըստ պատգամավորի՝ եթե չլինի այս խոստովանությունը, եթե մշտապես հանդիպենք արդարացումների, միակ գործուն մեթոդը կմնա պատիժը: «Եվ հիմա, որպեսզի խուսափենք այս մեխանզիմների կիրառումներից, բոլորս մեր գործողությունների կամ անգործության համար պետք է մեր մեղքը խոստովանենք. սա պետք է լինի հանրային համաձայնություն՝ մեր երկրից այս ախտը վերացնելու ուղղությամբ»,- աասաց նա և հավելեց, որ պարտավոր ենք այս գործն անել, որովհետև չենք կարող անընդհատ սպասել, թե երբ իրավական համակարգը հերթական օրինակները կբացահայտի:
«Կարծում եմ՝ որպես հանրային համաձայնության արտահայտման ձև բոլոր ուժերը, անձիք, որոնք նպաստել են ընտրական համակարգի ձևախեղմանը, պետք է չմասնակցեն այսուհետև քաղաքական կյանքին և պետական կառավարմանը»,- ընդգծեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+