Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:12

Երբ ասում ենք կառավարության հարյուր տոկոսի, դա նշանակում է՝ նաև Փաշինյանի հրաժարականը. Զոհրաբյան

Երբ ասում ենք կառավարության հարյուր տոկոսի, դա նշանակում է՝ նաև Փաշինյանի հրաժարականը. Զոհրաբյան
Members of 'Prosperous Armenia' faction Mikayel Melkumyan and Naira Zohrabyan hold parliamentary briefings at the RA NA

ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդման եթերում հայտարարել է, որ այն, ինչ իրականացվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Գագիկ Ծառուկյանի և իր դեմ, հստակ քաղաքական հետապնդում է:

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է կուսակցության քաղխոհրդի նիստում Գագիկ Ծառուկյաանի ծրագրային ելույթից:

Զոհրաբյանը նշեց, որ  միջազգային կառույցները ակնդետ հետևում են իշխանությունների քայլերին, որը անընդհատ հետաձգելով արտակարգ դրությունը՝  թույլ չի տալիս, որ սոցիալապես ծանր վիճակի մեջ գտնվող խավերը իրենց բողոքի ձայնը բարձրացնեն:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների վարած քաղաքականությանը՝ պատգամավորը նշեց, որ այն պահին երբ կորոնավիրուսն առաջին նշաններն էր ցույց տալիս և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդագրություններ էր տարածում՝ իշխանական պաշտոնյաները Հռոմից եկող, վարակված անձնանց չվերթն էին դիմավորում, ինչպես նաև  ԱՅՈ-ի քարոզարշավ անում:

Զոհրաբյանը նշեց, որ չի բացառվում, որ ԲՀԿ-ն խորհրդարանում հանդես գա քննիչ հանձնաժողով ստեծելու նախաձեռնությամբ՝ կորոնավիրուսի դեմ տարվող քայլերի, բացողումների ու պատասխանատուների մասով՝ ավելացնելով, որ պարետը , առողջապահության նախարարը, ինչպես  նաև վարչապետը պետք է  պատասխանատվության կանչվեն:

Նա նշեց, որ ինչքան էլ փորձեն վարակվածների մեծ թվերի մեղքը բարդել քաղաքացիների վրա, քաղաքացիների մեծ մասը օրիապաշտ է և վերջին օրերին բոլորը դիմակ են կրում:

Խոսելով այգում Ծառուկյան-Վանեցյան հանդիպման մասին, Զոհրաբյանը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանը չի թաքցրել, որ հանդիպում է տարբեր գործիչների, այդ թվում՝ Վանեցյանի հետ:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Ծառուկյանը անձամբ Փաշինյանի հրաժարականը չի պահանջում, Զոհրաբյանն ասաց.

«Երբ ասում ենք՝ պահանջում ենք կառավարության հարյուր տոկոսի հրաժարական, դա նշանակում է նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+