Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:30

Պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի Հայաստանի ներքին գործերին․ Ալեն Սիմոնյան

Պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի Հայաստանի ներքին գործերին․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Դոնալդ Տուսկի վերջին հայտարարությանը։

«Եթե չեմ սխալվում, հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում՝ նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված։ Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարը մշտապես պաշտպանում է իր խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում` նաև Սերժ Սարգսյանին։ Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի Հայաստանի ներքին գործերին։ Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում են, կան ավելի պատշաճ ու ավելի մասնագիտացված անձինք: Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որն իրականությունից կտրված է»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե իշխանություններին չի անհանգստացնու՞մ ընդդիմադիրների՝ միջազգային կառույցների հետ համագործակցությունը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ իշխանությունները մտահոգվելու տեղիք չունեն։

«Միջազգային կառույցներին հղում անելիս` մենք կարող ենք  շատ ավելի լուրջ, հեղինակավոր և համապարփակ տեսարան ներկայացնող զեկույցների ու արձագանքների հղում անել, որոնք կտրուկ աճ են արձանագրում ժողովրդավարության, մամուլի ազատության առումով: Օրինակ` երեկ եղել է նաև Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը, որը շատ խոսուն է, որի մասին անցյալին սպասարկող լրատվամիջոցները շատ քիչ են խոսում: Մենք ավելի շատ պետք է հղում անենք նման հայտարարությունների»,– ասաց Սիմոնյանը:

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն երեկ Եվրոպայի խորհրդի անդամ և դիտորդ երկրների դեսպաններին ներկայացրել է Հանձնաժողովի 2019 թվականի կատարած աշխատանքների մասին ամենամյա զեկույցը` նշելով, որ աջակցում են Հայաստանին և Մոլդովային ժողովրդավարական համակարգերի վերաձևավորմանն ուղղված ջանքերում:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին, անդրադարձել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Դրանից հետո Տուսկը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+