Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են. վարչապետ

30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են. վարչապետ

«Կառույցներ կան, որ 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների ու ընտրակեղծիքների դեմ»։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա, երբ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ վայ, ընդդիմությանը ինչու եք ճնշում: Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Հիմա լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև անձնական տվյալների պաշտպանության խնդրին:

«Անձնական տվյալները պաշտպանում ենք շատ սրբորեն, որ հանրության մի ստվար հատված չի հավատում՝ կորոնավիրուսից մահացած մարդիկ կան, չի հավատում, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան, իրենց կողքի շենքում կորոնավիրուսով վարակված մարդիկ կան: Երբ ոստիկանությունը բերման է ենթարկում մեկին, ինչ-որ մեկը մտնում է ուղիղ եթեր, բոլորին ցույց է տալիս, այդ ժամանակ ոչ մեկը չի հիշում, որ անձնական տվյալի գաղտնիության խնդիր կա: Իսկ երբ ցույց ես տալիս դրանից առաջ քաղաքացու օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանության աշխատողի հետ, ասում են՝ բա անձնական տվյալների գաղտնիությունը խախտել ես»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ իրավիճակն արտակարգ է, և պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել այս հարցը լուծելու համար։

«Երբ սահմանափակումներ էինք դրել կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիայի տարածման առումով, էդ էլ, պարզվեց՝ խոսքի ազատության իրավունքն ենք խախտում: Հիմա չենք խախտում, ով ինչ հիմարություն ասես՝ ասում է՝ կորոնավիրուս չկա, մարդկանց փող են տալիս, որ վթարից ենթարկվածին համաձայնեն կորոնավիրուսից մահացած գրել և այսպես շարունակ»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ արտակարգ դրության ժամանակ պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել:

«Հրապարակեք այն մարդկանց անունները, որ առավոտից երեկո կորոնավիրուսի մասին խոսում են, բայց ընտանիքի կեսը հիվանդ է»,- ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+