«Իշխանությունները շարունակում են տեղեկատվական լկտի գրոհները»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անրդրադառնալով լուրերին, թե մարդիկ այս օրերին դեն են նետում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տոմսերը:
Հարցին չկա՞ն կուսակցությունից դուրս եկած մարդիկ, Աբովյանը նշեց որ նման տեղեկություններ չունի:
Նրա խոսքով՝ այս օրերին 4000 հազարից ավել մարդ դիմել է՝ ԲՀԿ-ին միանալու համար:
«Մարդիկ, զանգում են, գրում են, ուզում են ինչ-որ կերպ աջակցել, որովհետև այն, ինչ կատարվում է ԲՀԿ-ի շուրջ, ոչ միայն նեղ կուսակցական կամ Ծառուկյանին վերաբերող, այլ գլոբալ, պետական խնդիր է: Այն ճանապարհը, որը ընտրել են իշխանությունները, տանում են կոլափսի»,-ասաց Աբովյանը:
Աբովյանը նշեց, որ կուսակցության ղեկավարը չի փոխվելու.
«Նա եղել է, կա և կմնա և՛ կուսակության, և՛ խմբակցության ղեկավարը յուրաքանչյուր պարագայում, դա բացառված է»,-ասաց Աբովյանը:
Նա նշեց, որ որտեղ էլ գտնվի Ծառուկյանը, նրան ոչ մեկ չի փոխարինելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






